Երևանի ավագանին քննարկում է Գայանե Մելքոմ Մելքոմյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը

Գայանե Մելքոմ Մելքոմյան

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը:

Մի շարք հարցերի թվում քննարկվում է Երևանի 2021-ի բյուջեն, ինչպես նաև Գայանե Մելքոմ Մելքոմյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ կարևորը ճիշտ կազմակերպիչ լինելն է։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, հիշեցնենք, դեկտեմբերի սկզբին հրաժարականի դիմում ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ Հանրային հեռուստաընկերությունից առաջարկ է ստացել ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: