Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է

Միացյալ Նահանգների դեսպանատունը Բաղդադում, արխիվ

Ժամեր առաջ հրթիռային հարվածներ են հասցվել Բաղդադում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանատանը։

Իրաքի անվտանգության մարմինների փոխանցմամբ, «օրենքից դուրս գործող մի խմբի կողմից» ութ հրթիռ է արձակվել քաղաքի «կանաչ գոտում» տեղակայված դեսպանատանը։ Վիրավորվել է անվտանգության մեկ աշխատակից՝ իրաքցի։ Շենքերին աննշան վնաս է հասցվել։