Նախագահականը կառավարությունից դեռ չի ստացել համահայկական հիմնադրամի միջոցներով ծախսերի հաշվետվությունը

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի նախագահի գրասենյակը կառավարությունից դեռ չի ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունը: Արմեն Սարգսյանը, որը նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դեռ ամսվա սկզբին էր պահանջել հաշվետվությունը, դրանից 12 օր է անցել: