Մինսկի խմբի համանախագահներն այսօր Բաքվում հանդիպել են Իլհամ Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր այցելել են տարածաշրջան և առաջինը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության, ռուսաստանցի համանախագահի փոխարեն հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանում ՌԴ դեսպանը։

Հաղորդագրությունում նշված է, որ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտինին, ամերիկացի Էնդրյու Շոֆերին և Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա։