ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը կսկսի 2021-ի մարտի 23-ին

Սահմանադրական դատարանը (ՍԴ) Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի 2021 թվականի մարտի 23-ին՝ ժամը 11.00-ին: Որոշման տեքստը տեղադրված է ՍԴ պաշտոնական կայքէջում։

Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:

ՍԴ հունիսի 22-ի որոշմամբ, հարցը պետք է քննվեր 2020-ի հուլիսի 7-ին, սակայն մինչ այդ ուժի մեջ մտան Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնցով Հրայր Թովմասյանը այլևս ՍԴ նախագահը չէր, իսկ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցվեցին։