ՌԴ  ԶՈւ ինժեներական զորքերի պետն Արցախում է, նա հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Ռուսաստանի զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը:

Ըստ Հարությունյանի, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվել են Արցախի անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն օրակարգ։