Ադրբեջանում այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը

Ադրբեջան - Վիրավոր զինվորը Աղջաբեդիում երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրու մոտ, 1-ը դեկտեմբերի, 2020թ․

Ադրբեջանը այսօր կեսօրին մեկ րոպե լռությամբ հարգել է ղարաբաղյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը։ Հրամանագիրը երեկ ստորագրել էր երկրի նախագահը, ով այսօր այցելել է «Շեհիդների ծառուղի»։

Պաշտոնական Բաքուն երեկ՝ պատերազմի ավարտից շուրջ 20 օր անց առաջին անգամ տվյալներ հրապարակեց զոհված զինվորների մասին։ Ըստ պաշտոնական աղբյուրների, 44-օրյա պատերազմում ադրբեջանական բանակը 2 հազար 783 զոհ է տվել, ավելի քան 100 զինծառայողներ համարվում են անհետ կորած։