COVID-19 վիրուսից Ռուսաստանում գրանցվել է օրական մահացության ամենաբարձր թիվը

Ռուսաստանում, ներառյալ բռնազավթված Ղրիմում, կորոնավիրուսի հետևանքով անցած մեկ օրում 569 մարդ է մահացել։

Համավարակի սկզբից մինչ հիմա սա մեկ օրում գրանցված մահվան դեպքերի ամենաբարձր թիվն է։ Ընդհանուր առմամբ COVID -19 վիրուսից Ռուսաստանում ավելի քան 40 հազար մարդ է մահացել։