Հայաստանը սարսափելի ճգնաժամի մեջ է և դրանից դուրս գալու համար պետք է համախմբվել. Նախագահը՝ Մոսկվայում հայ համայնքին
Your browser doesn’t support HTML5
Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայաստանի Նախագահի նոյեմբերի 28-ին կայացած հանդիպման մասին նախօրոք չէր հայտարարվել: Հանդիպումը կազմակերպել էր Հայ եկեղեցին, և այն կայացել էր եկեղեցու կենտրոնում։ Ներկա էր 20-ից մի քիչ ավելի մարդ՝ մտավորականներ, գործարարներ։