Այսօր Պուտինը մի շարք հարցեր է քննարկելու Անվտանգության խորհրդի անդամների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ խորհրդակցություն է անցկացնելու Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Պեսկովը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու։ Նա միայն նշել, է, որ օրվա ընթացքում «նախատեսված են նաև ոչ հրապարակային մի շարք հանդիպումներ»: