Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացածների ամենաբարձր թիվը մեկ օրում

Ռուսաստան - Մոսկվայի փողոցներից մեկում, նոյեմբեր, 2020թ․

Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը։

Անցած մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով 491 մարդ է մահացել, սա ամենաբարձ թիվն է համավարակի ամբողջ ընթացքում։ Մահացածների ընդհանուր թիվն անցավ 37 հազարը։

Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 24 հազարով, ու ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը։

Ռուսաստանում վերջին հինգ օրվա ընթացքում օրական գրանցվող դեպքերի թիվը գերազանցում է 24 հազարը։