Արմեն Սարգսյանը կարճատև աշխատանքային այցով այսօր կմեկնի Հորդանան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:

Ըստ նաագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ:

Նախատեսվում է, որ Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր: