Վիլնյուսը պատրաստ է աջակցել Երևանին բարեփոխումների շարունակականության հարցում

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը, արխիվ

Վիլնյուսը պատրաստ է աջակցել Երևանին բարեփոխումների շարունակականության հարցում, հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Մենք մտադիր ենք առաջիկայում ևս կիսվել մեր փորձառությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի համար՝ բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրագործման ընթացքում»,- ասել է բալթյան պետության արտգործնախարարը։

Կողմերը քննարկել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, հատուկ ընդգծվել է Հայաստանի ու Եվրամիության միջև հետագա հարաբերություններն ամրապնդելու կարևորությունը, նշում է Լիտվայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը։