Փոխվարչապետը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության արդիական հարցերը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Երկու երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգի արդիական հարցերն են քննարկել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Կառավարության աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ փոխվարչապետը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին Արցախում հրադադարի հաստատման գործում Ռուսաստանի իշխանությունների և անձամբ ՌԴ նախագահի կողմից գործադրված ջանքերի համար: