Արտակ Դավթյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Որոշման տեքստը տեղադրված է Կառավարության e-gov.am կայքում։

Այս պաշտոնում Դավթյանը նշանակվել էր 2020-ի հուլիսի 17-ին, ավելի վաղ՝ հունիսի 8-ին վարչապետի առաջարկով նա ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից։