ԱՄՆ դեսպանը «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի, արխիվ

Հայաստանում ընթացիկ ներքաղաքական իրավիճակն է քննարկել Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Դեսպանատան թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ վաղ առավոտյան կայացած զրույցի ժամանակ կողմերը վերահաստատել են իրենց նվիրվածությունը Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերիշխանության ամրապնդմանը:

«Քաղաքական բռնությունը և ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում», - հայտարարել է դեսպանը:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում: