ՌԴ ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի իրավիճակը Ղարաբաղում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթվա ընթացքում բանակցելու է Կարմիր խաչի միգազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովայի փոխանցմամբ, ի շարս այլ հարցերի, կքննարվի նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Նախօրեին Լավրովն ասել է, որ «նոր պայմաններում Կարմիր խաչն արդեն կարող է վերսկսել աշխատանքը և նախևառաջ հակամարտող կողմերին օգնել զոհվածների աճյունների փոխանակման ու գերիների, պատանդների և անազատության մեջ գտնվող այլ մարդկանց վերադարձի հարցերում»: