Փոմփեոն կայցելի Թուրքիա և Վրաստան

Նոյեմբերի 13-23-ը Թուրքիա և Վրաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։

Ըստ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության՝ Փոմփեոն կժամանի նաև Ֆրանսիա:

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Վրաստանում հանդիպելու է երկրի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի, ինչպես նաև հոգևոր առաջնորդի հետ՝ քննարկելու ժողովրդավարական բարեփոխումները, տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցեր:

Թուրքիայում, ըստ հաղորդագրության, Փոմփեոն քննարկելու է կրոնական ազատությունների հարցը: