Արթուր Վանեցյանն ԱԱԾ-ում է

Արթուր Վանեցյան, արխիվ

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ ժամանեց Ազգային անվտանգության ծառայության շենք: Ծառայության նախկին տնօրենը լրագրողներին ասաց, որ եկել է հարցաքննության համար, սակայն այլ մանրամասներից տեղյակ չէ:

Հարցին, թե այսօր ավելի վաղ կազմակերպված հանրահավաքի հետ կարո՞ղ է առնչություն ունենալ ԱԱԾ հրավիրվելը, Արթուր Վանեցյանը պատասխանեց` չգիտի:

Մանրամասները` քիչ ավելի ուշ