Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած գրոհը կասեցվել է, հայտնում է ՊՆ խոսնակը

Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական կողմի` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ», - Ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակը: