Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը լուսադեմին վերսկսվել է

Արցախ - Հրետակոծության հետևանքները Շուշիում, հոկտեմբեր, 2020թ.

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։

Լուսադեմին, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության համաձայն, ադրբեջանական զինուժը վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։

Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։

Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։