Սպիտակի ԲԿ-ում պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը

Արխիվ

Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։