Բայրամովը Բարդայի խնդիրը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ հեռախոսազրույցներում տեղեկացրել է «հայկական կողմից Բարդան հրթիռակոծելու մասին»:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Բայրամովը զրուցել է բոլոր երեք համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի հաստատում Բարդան հրթիռակոծելու մասին լուրը:

Վաղը Ժնևում պետք է տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: