Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ ադրբեջանական գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը:

Հանդիպմանը, ինչպես հայտնում է վարչապետի աշխատակազմը, եկեղեցու զորակցությունն է արտահայտվել Հայաստանի և Արցախի կառավարություններին՝ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության արդար պայքարում: