Հայաստանի հարավում ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների

Հայ սահմանապահը Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Հայաստանի հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ, հաղորդում է Պաշտպանության նախարարության խոսնակը:
«Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր», - գրում է Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում:

Ավելի վաղ ՊՆ խոսնակը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է Հայաստանի հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, կան վիրավորներ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ադրբեջանական կողմը հերքում է Հայաստանի սահմանի թիրախավորման մասին տեղեկատվությունը, ինչին ի պատասխան՝ Շուշան Ստեփանյանը կադրեր է հրապարակել: