Մնացականյանը կարճատև այցով Մոսկվայում է

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այս մասին գիշերը Ֆեյսբուքում գրել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մանրամասներ չփոխանցելով:

Հիշեցնենք, հոկտեմբերի 23-ին Մնացականյանը մեկնելու է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու պետքարտուղար Մայք Փոմփեոյին:

Շաբաթավերջին նախատեսված է պետքարտուղարի հանդիպումը նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: