Լիլիթ Թադևոսյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու

Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստում ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքներով Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացնի Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն այժմ Սահմանադրական դատարանի դատավոր է: