Լավրովը և Բորելը քննարկել են իրավիճակն Արցախում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

«Կողմերն անդրադարձել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում համաձայնեցված հայտարարությանը՝ հակամարտության գոտում մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերալ», - հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նախօրեին Բորելը կոչ էր արել հակամարտող կողմերին անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։