Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ ձեռնարկվել են հարձակողական գործողություններ, հայտնում է ՊԲ-ն

Հյուսիս-արևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին ադրբեջանական զինված ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ, փոխանցում է Արցախի պաշտպանության բանակը:

Հաղորդվում է, որ ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ: