Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն լարված, օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման», - ասված է հաղորդագրությունում: