Հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը

Նորից հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ մինչև հոկտեմբերի 4-ը Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 խաղաղ բնակիչ։

Ադրբեջանական կողմն էլ հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ից սկսած հայկական կողմի հրետակոծության հետևանքով զոհվել է 27 քաղաքացիական անձ, 141-ը վիրավորվել է։