Խոցվել է Ադրբեջանի երեք ինքնաթիռ, երկու տանկ. ՀՀ ՊՆ

Լուսանկարում խոցված ԱԹՍ է

Ժամը 12:00-ի սահմանում Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են Ադրբեջանի երեք ինքնաթիռ, երկու տանկ, հայտնում է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հավելել է, որ հարավում մարտերը շարունակվում են։