Արդեն մոտ 3 ժամ Ստեփանակերտը հրետակոծվում է

Առավոտյան մոտ 7։30-ից Ստեփանակերտը հրետակոծվում է։ Լսվել է շուրջ քսան պայթյուն: Գրեթե անդադար հնչում է օդային տագնապի ազդանշանը։ Քաղաքի մի մասը հոսանքազրկվեց, սակայն մոտ 40 րոպե անց հոսանքի մատակարարումը վերականգնվեց։

Այժմ էլ օդային տագնապի ազդանշանը շարունակում է հնչել։

Այս պատերազմի բռնկվելուց ի վեր սա Ստեփանակերտի ամենաերկարատև հրետակոծումն է։