Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է. ՊՆ խոսնակ

Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը, հայտնում է ՊՆ խոսնակ Շունաշ Ստեփանյանը:

Ստեփանյանը նաև նշել է, որ սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը։