Ռուսաստանը մշտական կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Ռուսաստանը մշտական կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ` ղարաբաղյան հակամարտության շուրջ:

«Ռուսաստանն ուզում է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, և զգուշացնում է, որ կողմերից որևէ մեկին ռազմական օգնության տրամադրումը է՛լ ավելի կթեժացնի լարվածությունը», - ասել է Դմիտրի Պեսկովը: