Վարչապետը հետևել է ՀՀ ԶՈՒ օդուժի տոնական թռիչքին

Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Անկախության տոնի առիթով ՀՀ Զինված ուժերի ռազմաօդային ուժերը տոնական թռիչք են կատարել Երևանի երկնքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թռիչքին հետևել է «Հաղթանակ» զբոսայգու բարձունքից։

Վարչապետը նաև ծաղիկներ է խոնարհել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ, ասված է պետության ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: