«Կրթությունը տուժում է շատ». Սահմանների փակ լինելը բարդացրել է արտերկրի բուհեր ընդունված ուսանողների կյանքը

Your browser doesn’t support HTML5

Սոֆա Գևորգյանը Գերմանիայի Բերլին Դենս ինստիտուտում մոդեռն բալետ ուսանելու հնարավորություն ունեցավ ընդամենը մեկ ամիս։ Երկար տառապանքներից հետո, տարեսկզբին իմացավ, որ ընդունվել է իր երազի բալետի ինստիտուտը, սակայն Covid-19-ը խառնեց ամեն ինչ՝ և՛ երազանքները, և՛ իրականությունը: