Միջերկրական ծովում մեկնարկել են Կիպրոսի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները

Արխիվային լուսանկար

Միջերկրական ծովի արևելյան հատվածում այսօր մեկնարկել են Կիպրոսի և Միացյալ Նահանգների համատեղ զորավարժությունները։ Կիպրոսի պաշտպանության նախարարության տվյալներով՝ կղզու Ազգային Գվարդիայի և Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը։

«Զորախաղերի ընթացքում երկու երկրների զինվորականները զբաղված են լինելու լոգիստիկ և նավարկությանը վերաբերող խնդիրների համակարգմամբ», - նշված է Կիպրոսի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։

Համատեղ զորավարժությունները մեկնարկել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Կիպրոս կատարելիք այցից հաշված ժամեր առաջ։