ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը աշխարհի երկրներին կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը աշխարհի երկրներին հորդորել է ներդրումներ կատարել, ուժեղացնել հանրային առողջապահական ոլորտը։

Գեբրեյեսուսի խոսքերով՝ աշխարհը պետք է պատրաստ լինի դիմակայելու հաջորդ համավարակներին։