Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն

Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նրանց զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին:

Ինչպես հայտնում են կառավարությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր: