Արցախում կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր և գտնվում էր մեկուսացման մեջ, ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը Արցախում հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի առողջապահական գերատեսչությունը:
Թեստավորումների նպատակով 140 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 9 հազար 128 փորձանմուշի հետազոտություն:
Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր է մահացել այլ հիվանդության պատճառով: