Երկրաշարժ Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, զգացվել է նաև Հայաստանում

Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին գրանցվել է Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք 4.2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: