Դավիթ Տոնոյանն այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտի

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ը տեղադրել են նոր մարտական հենակետ, այս մասին իր ֆոյցբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ», - նշել է Ստեփանյանը: