Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով՝ հասնելով 236-ի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ հասնելով 236-ի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքների անդամներ:

Մինչ օրս Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 167 հոգի: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել, ընդհանուր՝ 5 հազար 691: