Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն Արցախում է

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախում է, որտեղ այսօր նրան ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել է անվտանգության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի համապատասխան կառույցների սերտ ու համակարգված փոխգործակցության կարևորությունը, ինչը նպաստելու է ծագող մարտահրավերների արդյունավետ դիմակայմանը, ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում: