Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելառուս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուս:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, կառավարության ղեկավարը վաղը` հուլիսի 17-ին, Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: