Արսեն Թորոսյան. 650 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում

Երեկվա դրությամբ մահճակալային ծավալված ընդհանուր ֆոնդն արդեն հասել է 2 հազար 600-ի, իսկ մահճակալային ֆոնդի զբաղվածությունը մնում է բարձր, հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո:

Մոտ 650 հոգի, նրա փոխանցմամբ, գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր իրավիճակում, որոնցից 47-ը գտնվում են թոքերի արհեստական շնչառության: Նախարարը հավելեց, որ ժամը 15:00-ի դրությամբ չի եղել քաղաքացի, ով ունենա հրատապ հոսպիտալացման կարիք, բայց հոսպիտալացված չէ: