Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք պարտավորեցնում են քաղաքական ուժերին ընտրացուցակներում յուրաքանչյուր չորրորդ տեղը տալ կանանց։
Օրենսդրական փոփոխությունը մշակվել էր ԵԱՀԿ դիտորդների հանձնարարականների հիման վրա, և ակնկալվում է, որ առաջին անգամ կկիրառվի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Ըստ հեղինակների, դրույթը ուժի մեջ պետք է մնա մինչև 2032 թվականը։
Ընտրական օրենսգրքում առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ, անվճար հեռուստաեթերից կօգտվեն այն կուսակցությունները, որոնք նախորդ ընտրություններում ստացել են ձայների առնվազն երեք տոկոսը։