Գերմանիան կես տարով կստանձնի ԵՄ նախագահությունը

Գերմանիան այսօրվանից կես տարով կստանձնի ԵՄ նախագահությունը՝ առաջնորդելով դաշինքը Երկրորդ համաշխարհայինից հետո ամենախորը տնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսի համաճարակի պայմաններում։

Նախօրեին, հանդիպելով միության մյուս առաջատար երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է՝ երկու երկրներն ուզում են միասնաբար աշխատել առաջիկա ամիսներին՝ վերահաստատելու, որ միասնությունն է դաշինքի ապագան։

Ֆրանսիան և Գերմանիան, մասնավորապես, առաջարկում են նոր՝ 750 միլիարդ եվրոյանոց հիմնադրամ ձևավորել և աջակցություն տրամադրել համավարակից տուժած երկրներին՝ դրամաշնորհների տեսքով։