Ինչպես Հին Երևանը դարձավ Հյուսիսային պողոտա

Your browser doesn’t support HTML5

Ուղիղ 18 տարի առաջ՝ 2002 թվականի ամռանը, Անդրանիկ Մարգարյանի կառավարության թիվ 1151 որոշմամբ Երևանի կենտրոնի զգալի հատվածը հռչակվեց պետական կարիքների համար օտարվող գոտի: Կառավարության այս որոշումն անդառնալի հետք թողեց հազարավոր երևանյան ընտանիքների ճակատագրերի և մայրաքաղաքի արտաքին տեսքի վրա:
Ուղիղ 18 տարի առաջ՝ 2002 թվականի ամռանը, Անդրանիկ Մարգարյանի կառավարության թիվ 1151 որոշմամբ Երևանի կենտրոնի զգալի հատվածը հռչակվեց պետական կարիքների համար օտարվող գոտի: Կառավարության այս որոշումը, որն, ի դեպ, տարիներ անց անօրինական կճանաչվի անգամ Գագիկ Հարությունյանի ղեկավարած Սահմանադրական դատարանի կողմից, անդառնալի հետք թողեց հազարավոր երևանյան ընտանիքների ճակատագրերի և մայրաքաղաքի արտաքին տեսքի վրա: